Մարմնի երկարությունը 25 սմ է, թևերի բացվածքը՝ 37-40 սմ։ Մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, թևատակի ծածկող փետուրները՝ խամրած վարդագույն-նարնջագույն։ Բնադրման շրջանում արուի դեմքի ստորին հատվածը սև է։ Էգի մարմինը ներքևից սպիտակ է, կոկորդը և կրծքի շերտը՝ խայտավոր, մարմնի կողքերը՝ մուգ գույնի՝ փոփոխական խայտերով։ Հետբնադրման շրջանում դիմային մասի և կոկորդի փետուրներն ավելի բաց երիզով են։
Թաքնվում է թփուտներում, ծառերի սաղարթում։ Հաճախ հանդիպում է այլ կեռնեխների երամներում։ Բնակվում է գիհու նոսրանտառներում, թփուտներում, պտղատու այգիներում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։